«Աշխարհը շատ բանում է պարտական ՄԵԶ». իսկ Դուք գիտեի՞ք, որ ՆՈՎՈՌԻՍԻՍԿԻ հիմնադիրը հենց ՀԱՅ Է. ո՞վ է հայազգի ԾՈՎԱԿԱԼԸ

Նովոռոսիսկ քաղաքի առափնյա փողոցը կոչվում է Լազար Սերեբրյակովի անունով ոչ միայն այն պատճառով, որ նա ծովակալ է, այլ որովհետև Սերեբրյակովը Նովոռոսիսկի հիմնադիրներից է։

Քաղաքի ու Լազար Սերեբրյակովի հայտնվելուց շատ տարիներ առաջ Ղրիմի Կարասուբազարում ծնվեց Ղազարոս Արծաթագործյանը, որն ազնվական տոհմից էր։ 1810 տարեկանում 18-ամյա Ղազարոսը որոշեց զբաղվել զինվորական գործով ու որպես կամավոր գնաց Սևծովյան նավատորմ։

Հենց այն ժամանակ էլ ազգանվան հետ կապված խնդիր առաջացավ. ռուսական բանակում նրա տոհմական ազգանունը դժվար էին արտասանում, ու նա երկաթե տրամաբանությամբ մոտեցավ հարցին. պարզապես ռուսերեն թարգմանեց։ Արծաթագործյանը դարձավ Սերեբրյակով, իսկ Ղազարոսը` Լազար։

Նա հրաշալի զինվորական էր ու կապիտան-լեյտենանտի կոչումով մասնակցեց ռուս-թուրքական պատերազմին: 

Նա նաև ակտիվ ընդգրկվել է երկրի դիվանագիտական հարցերում, և մեկ տարի անց  նրան նշանակել են Նովոռոսիսկի նավահանգստի պետ, իսկ 1851 թվականից նա Սևծովյան ափային ամբողջ գծի հրամանատար է նշանակվել։

Սերեբրյակովի անունը հավերժ գրվել է Նովոռոսիսկի պատմության մեջ. նրա օրոք գրեթե տասը տարվա ընթացքում ամրացված ռազմական ճամբարը վերածվել է իսկական քաղաքի` հոսպիտալներով, գրադարանով, հատուկ սարեցիների երեխաների համար հատուկ անվճար դպրոցով։  1856 թվականին Սերեբրյակովը հեռացավ իր պաշտոններից։ Նրան ծովակալի կոչում տվեցին ու նշանակեցին Ծովակալության խորհրդի անդամ։

1861 թվականին 69-ամյա Լազար Սերեբրյակովը մեկնեց իր ղրիմյան կալվածք։ Այստեղ դժբախտ պատահարը ողբերգական ավարտ ունեցավ. ձիերի կառքը սարից անհաջող իջավ, ու Սերեբրյակովը վնասեց ոտքը, որից հետո արդեն չէր կարողանում քայլել։ Իսկ Պետերբուրգ գալուց հետո նա սաստիկ մրսեց ու 1862 թվականին մահացավ։ Ծովակալին թաղեցին Կարասուբազարում գտնվող ընտանեկան փոքր դամբարանում։

Իսկ 1955 թվականին մեկ այլ հայ ծովակալ Հովհաննես Իսակովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի հրամանատարությունը Սերեբրյակովի աճյունը տեղափոխեց Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանի հյուսիսային հատված։ Գերեզմանաքարի վրա գրված է. «Ծովակալ Լազար Մարկովիչ, 3.III.1792 — 1862.II.28. Նովոռոսիսկ քաղաքի ու նավատորմի հիմնադիր, որը 1853-1856 թվականների պատերազմին ղեկավարել է Ծովափնյա Կովկասյան պաշտպանության գիծը»։