ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերոս Վանիկ Բաբայանի և իր ընտանիքի հուզիչ պատմությունը

34-ամյա Արփինե Բալայանը և ամուսինը՝ Վանիկ Բաբայանը, վերջին տարիներին երկար բուժվում էին՝ երազելով երկրորդ երեխայի մասին։ Սեպտեմբեր ամսին Արփինեն արդեն 7 ամսական հղի էր, գիտեին, որ տղա են ունենալու, անունն էլ որոշել էին՝ Արեգ։ Արցախյան պատերազմը, սակայն, թույլ չտվեց լիաթոք ուրախանալ երեխայի ծննդով։

Նոյեմբեր ամսին ծնվեց Արեգը, նույն ամսին՝ պատերազմի վերջին օրը՝ հրադադար ստորագրելուց ընդամենը ժամեր առաջ, Լաչինում հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս զոհվեց Արփինեի ամուսինը՝ այդպես էլ չտեսնելով սպասված որդուն: «Մենք շատ երկար էինք սպասում այս բալիկիս, ես ահագին ժամանակ չէի հղիանում, ահագին բուժումներ, 5-6 տարի պայքարել ենք, որ հղիանամ ու հրաշքով եմ հղիացել: Որ երեխեն ծնվել ա, ես մտածում եմ՝ Աստված գիտեր՝ ինձ ինչ էր սպասում, ինչ էր լինելու, դրա համար էդ երեխուն տվել ա ինձ»,- հուզմունքով ասում է Արփինե Բալայանը։