Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության եզակի կառույցներից մեկը․ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում։ Եկեղեցին թվագրվում է 4-5 դարերին։

Այս եկեղեցին մի քանի առանձնահատկություն ունի։ Նախ այն համարվում է Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին, հետո բացառիկ է նաև նրանով, որ խորանը ոչ թե բազմանիստ է, այլ՝ կիսաշրջանաձև։

Ամբողջությամբ պահպանվել է եկեղեցին։ Այն ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան, իսկ հարավ-արևմտյան ճակատային պատի վրա պահպանվել է մի փոքր վնասված արևի ժամացույցը։

Պատերի շարվածքում օգտագործվել են նաև 4-5-րդ դարերի բեկորներ։ Ըստ արձանագրության պարզ է դառնում, որ եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում։ Ինչպես նաև բակում պահպանվել են 15-17րդ դարերի արժեքավոր արձանագիր խաչքարեր և տապանաքարեր։