«ՀԱՅԸ և Սովետը իրար հետ կապ չունեն». ՀԱՅԱԶԳԻ հայտնի երգիչ՝ Աբրահամ Ռուսսոն խոսում է հայերի մասին, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական շոուբիզնեսի հայտնի երգիչ՝ Աբրահամ Ռուսսոն ծագումով հայ է: Նրա իսկական անուն ազգանունը Աբրահամ Ժանի Իփջիյան է: Նա ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սակայն նշում է, որ Հայաստանը իր պապերի երկիրն է:
Աբրահամը բազմիցս խոսել է Հայաստանի մասին իր մեծ սիրո մասին: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ևս նա իր աջակցությունն է ցուցաբերել հայ ժողովրդին: Չնայած նա տարիների ընթացքում ապրել է տարբեր երկրներում, բայց խոստովանում է, որ իր սիրտը, այնուամնայնիվ, մնում է Հայաստանում, որտեղ էլ նա անընդհատ վերադառնում է:

Երգիչը նաև նշում է, որ երկու դուստր ունի: Մեծ աղջիկը՝ 15-ամյա Էմմանուելան, չնայած ծնվել է Ամերիկայում և երբեք Հայաստանում չի եղել, բայց շատ է սիրում մեր երկիրը և պատերազմի օրերին ևս ամեն օր աղոթել է խաղաղության համար: Նա նույնիսկ մայրիկից փոքր-ինչ հայերեն խոսել է սովորել:
Մանրամասները կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.