Զոհվեց իր զինակիցների հետ՝ մինչև վերջին շունչը պայքարելով թշնամու դեմ. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արամին
Արամ Վարդանի Ելինյանը ծնվել է 2001 ապրիլի 14-ին Բջնիում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 29-ին։ Ծառայել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։
Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում: Մինչև հոկտեմբերի 12-ը դիմակայել է թշնամու դեմ։ Մարտեր է մղել նախ Ջրականում, հետո Հադրութում, Շուշիում, Մարտունիում, ապա նորից Ջրականում։ Զոհվեց հենց Ջրականում։

Հարազատներին միշտ վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, պատերազմ չկա։ Հոկտեմբերի 13-ին հակառակորդի ԱԹՍ-ները հարվածել են նրանց մեքենայի ուղղությամբ, այդ օրն էլ զոհվել է իր զինակիցների հետ…
Մարմինը գտնվել է ԴՆԹ փորձաքննության արդյունքում։
Արամ Վարդանի Ելինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…