«Գիտեի՞ք՝ այս հրաշքը հենց ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է». որտե՞ղ է գտնվում ԱՐՋԻ ԱՂԲՅՈՒՐԸ և ինչու՞ են տեղացիներն այն այդպես անվանել

  • ԱՐՋԻ ԱՂԲՅՈՒՐ
    Գտնվում է Արցախի Դիզափայտ լեռան վրա

Դիզափայտը (մեկ այլ անվամբ՝ Զիարաթ) գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Լեռը շրջապատված է ժայռերով: Լեռան մասին կան բազմաթիվ առասպելներ և ավանդազրույցներ, որոնք խթանում են աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդների հետաքրքրությունը: Զարմանահրաշ վայր է՝ լի հոգևոր գեղեցկությամբ և մշակութային բազմերանգությամբ:

Մի արջ դուրս գալով գյուղի ծմակից ` սկսում է բարձրանալ Դիզափայտ լեռը: Ճանապարհին  սաստիկ ծարավելով նա ուժասպառ ընկնում է , և սկսում է լիզել գետինը  և երեսը դեպի երկինք  հառած  աղեկտուր ոռնալ:Այդ միջոցին  գետնից  հանկարծ մի աղբյուր է բխում:Արջը խմում է զովարար ջուրը և շարունակում  բարձրանալ  լեռն ի վեր:  Հասնելով  լեռան գագաթին նա կայծակնահար եղած ընկնում է գետին: Դրանից հետո այդ ջուրը կոչվում է Արջի աղբյուր: