«Այնտեղ մի թուրք աղջիկ կար, որը սկսեց իրեն տարօրինակ և ոչ հարգալից պահել». աշխարհահռչակ այս մոդելը ՀԱՅՈՒՀԻ է, նա գրավել է ողջ Հնդկաստանը

Հայուհի մոդել Էմմանուէլլա Գրիգորյանը մեզ հայտնի է մի շարք գովազդային հոլովակներից, տեսահոլովակներից, ինչպես նաև՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթում իր մասնակցությամբ, որտեղ արժանացել է երկրորդ մրցանակին: Այժմ գեղեցկուհին իր մոդելային գործունեությունը ծավալում է Հնդկաստանում: Մոդելն արդեն երկու տարի է՝ բնակվում է Մումբայ քաղաքում ու աշխատում հնդիկ ու այլազգի հայտնի դիզայներների ու բրենդների հետ: Անցած տարի հայուհին հայտնվել է նաև հնդկական Vogue ամսագրի էջերին:

Էմմանուէլլան նշում է, որ Հդկաստան տեղափոխվելու առաջարկի մասին երկար չի մտածել, շատ արագ ընդունել է՝ զգալով, որ իրեն ինչ-որ լավ բան է սպասվում: Աղջիկը Հնդկաստանում արդեն մի շարք բրենդների հետ է հասցրել համագործակցել, որոնցից ամենատպավորիչն, ըստ մոդելի, եղել է հայտնի՝ Falguny Shane Peacock բրենդի ֆոտոնկարահանումը:

«Պատերազմի շրջանում այստեղ շատ ծանր վիճակում էի, բայց ամեն օր նկարահանման էի, ու ցանկացած նկարահանումից առաջ փորձում էի մի քանի վայրկյան տրամադրվել. բոլորն արդեն գիտեին, թե ինչու է տրամադրությունս այդպիսին, ու ես շատ շոյված էի զգում, երբ հնդիկներն ինձ փորձում էին, թեկուզ, հոգեբանական աջակցություն ցույց տալ, ու շատ լավ հասկանում էին հոգեվիճակս: Ինձ նաեւ ոգեւորում է այն փաստը, որ շատ օտարազգիներ ինձ ասում են, որ շատ են հետաքրքրված Հայաստանով ու ուզում են անպայման այցելել ու տեսնել մեր երկիրը», — պատմում է հայուհին:

Էմմանուէլլան հիշեց նաեւ մի դեպք, երբ քասթինգներից մեկի ժամանակ թուրք մոդելն իմանալով իր ազգությունը՝ փորձել է ճնշել իրեն, սակայն դա նրան ոչ միայն չի հաջողվել, այլեւ հենց հայ մոդելն է ընտրվել տվյալ ֆոտոնկարահանման համար.

«Հիշում եմ, երբ մի օր մասնակցեցի մի քասթինգի, որտեղ շատ մոդելներ կային, ու երբ քասթինգի ղեկավարները հետաքրքրվեցին, թե որ երկրից եմ, ասացի, որ Հայաստանից եմ: Այնտեղ մի թուրք աղջիկ կար, որը սկսեց իրեն տարօրինակ և ոչ հարգալից պահել, բարձրաձայն ինչ-որ մեկնաբանություններ էր անում, փորձում նկարահանող խմբի ուշադրությունն իր վրա շեղել, բայց ես աշխատեցի ուշադրություն չդարձնել նրա սադրանքներին եւ ժպիտով շարունակեցի իմ զրույցը, ու մի քանի փորձնական լուսանկարներից հետո գնացի, սակայն ունեի վստահություն, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ինձ են ընտրելու: Երկու օրից զանգ ստացա, որ բոլոր աղջիկներից հենց ես եմ ընտրվել, ու դա ինձ համար շատ հաճելի փաստ էր»:

Ի դեպ, Էմմանուէլլան երգչուհի Իվետա Մուկուչյանի և Բոլիվուդում հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի զարմուհին է: Մոդելը նշեց, որ թեև նույն երկում են ապրում, Մարիաննայի հետ աշխատելու հնարավորություն դեռևս չի եղել, սակայն զարմուհիների մոտ միասին աշխատելու ցանկությունը մեծ է: