Նրա կալանքը դարձավ հետհաշվարկի կետ, որից սկիզբ առավ հայոց պատմության ամենադաժան էջը

Հայ հասարակական գործիչ, գրող և խմբագիր Թեոդիկի կյանքը այլ ընթացք ունեցավ։ Նրա կալանքը կարելի է հետհաշվարկի կետ համարել, որից սկսվում են Հայոց ցեղասպանության պատմության ամենադաժան էջերը: Դա առաջին ահազանգն էր հայ մտավորականության, գիտական ու ստեղծագործական վերնախավի համար:

Ստույգ հայտնի չէ, թե ինչպես է գրողը փրկվել անխուսափելի մահից, բայց փաստն այն է, որ դրանից հետո նա դարձել է այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որ բարձրացրեց հայերի զանգվածային կոտորածները ճանաչելու հարցը: Գրականության և արվեստի պետական թանգարանի ֆոնդերում պահպանվել են նրա նամակները, իր կալանքի մասին գրողի հիշողություններ:

Նշենք, որ երբ 1915 թ–ին ձերբակալությունների լուրը հասավ Սիամանթոյին, նա նայեց շիրմաքարերի  տակ խաղաղ հանգչող աճյուններին ասաց. «Արյունո՛տ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան»։

Նշենք նաև, որ գրող Թեոդիկը ծնվել է 1873թ.-ին Կոստանդնուպոլիսում։ Կոստանդնուպոլսում նա նախաձեռնել է միջոցառումներ` ի հիշատակ 1915թ.-ի զոհերի։ Նրա առաջարկով հրապարակվել է կոտորածներից փրկված հայ մտավորականների հուշերի ժողովածուն։ Գիրքն անվանել են «Ապրիլի 11» (նոր տարեգրությամբ` ապրիլի 24): Ավելի ուշ Թեոդիկը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: