Այս ՀԱՅԸ «Ստրետչ» էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենայի ստեղծողներից Է. ճանաչենք ՀԱՅԱԶԳԻ գյուտարարին

Խոսքը մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար Երվանդ Գևորգի Կողբետլյանցի մասին է՝ ծնված 1888թվականի փետրվարի 22-ին Դոնի Ռոստովում:

1912-1920 թվականներին դասավանդել է Մոսկվայի տարբեր բուհերում, ապա՝ Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1920-1921 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1921-1927 թվականներին՝ Սորբոնում։

1927-1933 թվականներին եղել է Ֆրանսիայի երկրաֆիգիկոսների միության նախագահը։ 1933 թվականին Իրանի շահի հրավերով կազմակերպել և մինչև 1938 թվականին ղեկավարել է Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի և երկնային մեխանիկայի ամբիոնները, որի համար պարգևատրվել է Իրանի բարձրագույն «Նշան էլմի» շքանշանով։

1938 թվականին հրավիրվել է ղեկավարելու ֆրանսիական բանակի հրետանու գյուտարարական գիտխորհուրդը։ 1942-1953 թվականներին դասավանդել է ԱՄՆ-ի՝ նախ Լեյթի, ապա Կոլումբիայի համալսարաններում։ 1953-1964 թվականներին աշխատել է IBM (ԱյԲիէմ) ընկերությունում։

1956 թվականին ընտրվել է Ռոկֆելերի ինստիտուտի անդամ։ Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ հավասարումներին, օրթոգոնալ բազմանդամներին, թվային անալիզին, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը և այլն։

Հեղինակ է Երկրի մագնիսականության չափման ճշգրիտ սարքերի, անալոգային տեխնիկայի, գիրոսկոպիկ սարքերի վերաբերյալ մի շարք գյուտերի։ «Ստրետչ» էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենայի ստեղծողներից է։

Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև մի շարք երկրների մաթեմատիկական և երկրաբանական ընկերությունների անդամ է։ Հրատարակել է մոտ հարյուր գիտական աշխատություն։

մահացել է 1974 թվականի նոյեմբերի 5-ին, 86 տարեկան հասակում: