Ո՞վ է այս ՀԱՅ ՀԵՐՈՍԸ, ով պատերազմում կորցրել էր մի ձեռքը, բայց իր մյուս ձեռքով ստեղծեց ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլները

Էմիլ Դիլանյանը ծնվել է Երևանում 1917 թվականին. նրան և երկու քույրերին մայրը, փաստորեն, մենակ էր դաստիարակում, հայրը դեռ երիտասարդ տարիքում էր մահացել։ Դպրոցից հետո` 1935 թվականին, նա Դնեպրոպետրովսկ մեկնեց` քեռու մոտ, ընդունվեց շինարարական համալսարանի նախապատրաստական բաժինը։ Մեկ տարի անց մորեղբորը բռնադատեցին, այնուհետև գնդակահարեցին, և Էմիլը Երևան վերադարձավ։

1936 թվականին Էմիլը Դիլանյանը երևանյան աերոակումբի անդամ ու պոլիտեխնիկի ուսանող դարձավ։ Նա սովորեց, և ակումբը մեկ տարի հետո նրան ուղարկեց Եյսկ` ռազմածովային ավիացիոն ուսումնարան, որն Էմիլը գերազանցությամբ և լեյտենանտի կոչումով ավարտեց 1939 թվականին։ 

Իսկ հետո պատերազմ։ 1942 թվականի սկզբին Դիլանյանին Հարավային նավատորմի ռազմաօդային ուժեր ուղարկեցին։ Օդային մարտերում Դիլանյանը հակառակորդի 7 ինքնաթիռ է խոցել, մարտական գործողություններում ցուցաբերած բացառիկ քաջության համար օդաչուն պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Օգոստոսի սկզբին Դիլանյանին առաջադրանք են տալիս ապահովել Մուրմանսկին մոտեցող խորհրդային նավերի խմբի պաշտպանությունը։ Օդային մարտերի ժամանակ նա իր ինքնաթիռը հարվածի տակ է դնում` փրկելով երկու այլ օդաչուների, այնուհետև փորձում է  դուրս գալ մարտից, նրան վրա կրակում են, և փամփուշտը պայթում է ձախ ձեռքում։

Դիլանյանը, գրեթե պոկված ձեռքով, արյունաքամ լինելով` դուրս է նետվում ինքնաթիռից և միայն վերջին մի քանի հարյուր մետրի վրա քաշում պարաշյուտի օղակը։ Այնուհետև նա դեռ երեք օր այդ վիճակով դեգերում էր տայգայով, նախքան հրաշքով հասնում է յուրայինների մոտ։ Հոսպիտալում անդամահատում են ձեռքը, իսկ Հյուսիսային նավատորմի հրամանատարը միջնորդում է օդաչուին արդեն երկրորդ` Կարմիր աստղի շքանշանով պարգևատրելու համար։

Իհարկե, անդամահատությունից հետո Դիլանյանն այլևս ռազմաճակատ չէր կարող վերադառնալ, և նա վերադարձավ Երևան ու 1943 թվականին շարունակեց ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, աշխատեց, պաշտպանեց թեկնածուականը։

Էմիլ Դիլանյանը Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում էլեկտրական շարժակի և արտադրական գործընթացների ավտոմատացման ամբիոն բացեց։ Էմիլ Դիլանյանի գլխավորությամբ ԽՍՀՄ–ում Երևանի ավտոգործարանի հիման վրա երեք էլեկտրամոբիլ է ստեղծվում։