Գիտե՞ք՝ երբ է ստեղծվել Երևանի պետական համալսարանի հիմերգը և ովքեր են հեղինակները. եկեք պարզենք

ԵՊՀ հիմներգը ստեղծվել է 2004 թ. մայիսին։ ԵՊՀ հիմներգի հեղինակներն են՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և բանաստեղծ Հովիկ Հովեյանը։

Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։

Ռոբերտ Ամիրխանեան.jpg

1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից պրոֆեսոր։ 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։

Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն:

Հովիկ Վաչագանի Հովեյանը (Հովհաննիսյան) ծնվել է 1956 վականի նոյեմբերի 23-ին Երևանում:

Դիմանկար

1978 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1987-2004 թվականներին հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-2006 թվականներին Երևանի պետական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-2006 թվականներին` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։

2007 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում։ 2009 թվականից Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրենն է: