Գիտե՞ք, որ Շվեդիայի թղթադրամների 2 ստորագրություններից մեկը հենց այս ՀԱՅԻՆՆ Է. ո՞վ է նա, ումից վախենում ու ում պաշտում էին բոլշևիկները

Հայ վաճառականներ Լիանոզովները պատմության մեջ մտան որպես խոշորագույն նավթարդյունաբերողներ, նավթային ընկերությունների սեփականատերեր: Նրանք Ռուսաստանի ամենահարուստների առաջին տասնյակում էր, հայտնի է իր բարեգործությամբ։ Նրանք շատ են օգնել նաև հայրենակիցներին:

Բիզնեսը լուրջ հիմքերի վրա դրեցին Լիանոզով եղբայրները` Գևորգ (Գեորգի) և Ստեփան Լիանոսյանները: Ստեփանը վաղաժամ մահացավ, և եղբորն անցան ձկնարտադրության գործարանները:

Լիանոզովի կորպորացիան հեղաշրջում իրականացրեց ռուսական նավթային արդյունաբերության մեջ, և արդեն մեկ տարի անց ստեղծվեց համատեղ ռուս-գերմանական ընկերությունը, որը Բաքվից Գերմանիա էր տեղափոխում ռուսական նավթը: Լիանոզովի շնորհիվ էլ հենց կասպից նավթարդյունաբերությունը խոշոր եվրոպական ներդրումներ ստացավ. նրան վստահում էին, ճանաչում ու ընդունում որպես լուրջ և հուսալի գործընկեր:

Հոկտեմբերյան հեղափոխությունը ստիպեց Լիանոզովին մեկնել Ֆինլանդիա, որտեղ նա դարձավ բոլշևիզմի դեմ ակտիվ պայքարող: Գեներալ Յուդենիչը, Պետրոգրադի վրա հարձակումից առաջ, Լիանոզովին կարգադրեց իր ձեռքը վերցնել ֆինանսների կառավարումը. Շվեդիայում Յուդևիչի համար թողարկած թղթադրամների վրա երկու ստորագրություն կա` գեներալի և Ստեփան Լիանոզովի:

Այնուհետև, արդեն Էստոնիայում Լիանոզովը գլխավորեց Յուդենիչի  ստեղծած «Հյուսիս-Արևմտյան կառավարությունը»: Սակայն այնտեղ էլ նա շարունակեց պայքարել բոլշևիկների դեմ՝ իր տնտեսական պայքարով: Ստեփան Լիազոնովը կյանքի վերջին տարիներին դարձավ մասոն: Մահացավ 1951 թվականին, նա թաղված է Փարիզում: Հարկ է նշել, որ խորհրդային իշխանությունը պետք է դասեր նրան իր թշնամիների շարքում, բայց այ քեզ զարմանալի բան.

Լիանոզովի, որը Խորհրդային իշխանության պատճառով մեկ ակնթարթում կորցրել էր տոհմական ժառանգությունը և նրանց դեմ ամեն հնարավոր ձևերով պայքարում էր, նրա անունով կոչեցին ռուսական ավաններից մեկը:  Եվ ոչ միայն ավանը. և՛ երկաթգծի կայարանը, և՛ Մոսկվայի միկրոշրջանը, և՛ մշակույթի զբոսայգին պահպանեցին իրենց անվանումները, էլ չենք խոսում էլեկտրամեխանիկական և երշիկի գործարանների ու կաթի կոմբինատի մասին:

Սա իսկապես բացառիկ դեպք է` խորհրդային իշխանությունն այդքան բան իր ոխերիմ թշնամու անունով կոչի:  Նրանց ձեռքը չբարձրացավ Լիազոնովի վրա. Այնքան բան էր արել այդ մարդը ի փառս Ռուսաստանի: