Այս ՀԱՅԻՆ է պատկանում քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ Մկրտիչ Հաճյանի մասին է՝ ծնված 1915 թվականի հունվարի 11-ին Ստամբուլում:

Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-1957 թվականներին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959 թվականին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (նրան պատկանում է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի թատերական մրցանակ) պիեսները[3]։

Հաճյանի «Բոցեր» (1973)[4] և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի գրական մրցանակ) խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում։ Թարգմանել է Է. Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։

Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Մկրտիչ Հաճյանը մահացել է 1985 թվականի նոյեմբերի 25-ին, 70 տարեկան հասակում: