Այս ՀԱՅ ԹԱԳՈՒՀՈՒ շնորհիվ Երուսաղեմը փրկվեց սովից և պահպանեց մի շարք սրբավայրեր. գիտե՞ս, թե ՈՎ Է ՆԱ

Ինչպես գիտենք, Երուսաղեմը այն քաղաքն է, որտեղ ծագել է քրիստոնեությունը: Այն սուրբ վայր է քրիստոնյաների և մահմեդականների համար և ուխտատեղի՝ ամբողջ աշխարհի հավատացյալների համար:

Հայերի անունը շատ հնուց էր կապված Երուսաղեմի հետ, այսօր էլ Հայկական թաղամասն ընդգրկում է հին քաղաքի քառորդ մասը: Բոլոր քրիստոնյաների համար սուրբ համարվող վայրերի մեծ մասը ստեղծվել և պահպանվել է շնորհիվ Երուսաղեմի հայ թագուհիների: Ձեզ ենք ներկայացնում այդ թագուհիներից մեկին, ում շնորհիվ Երուսաղեմում պահպանվել են բազմաթիվ սրբավայրեր:

Առաջին թագուհին՝ Աստվածապաշտ Հեղինեն, Փոքր Հայքի արքա Աբգարի կինն էր: Ամուսնու մահից հետո թողնելով շքեղ արքայական պալատը՝ 42 թվականին ուղևորվում է Երուսաղեմ, որտեղ այդ ժամանակ սով էր: Թագուհին, վաճառելով իր բոլոր զարդերը, Կիպրոսից և Եգիպտոսից գնում է ցորեն և այլ մթերքներ ու կերակրում է բոլորին առանց բացառության:

Երբ բոլորեց Երուսաղեմում նրա գտնվելու 5 տարին, հրեական հողում սովը վերացավ, այնուհետև թագուհին սկսեց զբաղվել շինարարությամբ: Աստծո հետ կապված բոլոր վայրերը վերացումից և պղծումից փրկելու համար՝ նա սկսեց եկեղեցիներ կառուցել դրանց վրա: Առաջին հերթին պարսպեց Տիրոջ գերեզմանը և նրա վրա կառուցեց բրգաձև փոքր եկեղեցի:

Ապա եկեղեցի կառուցեց այն վայրում, որտեղ թաղված էր Սուրբ Հակոբոս առաքյալի գլուխը: Հիմա այդ վայրը պատկանում է Հայկական եկեղեցուն: Նա նաև պարսպեց Սուրբ Աստվածածնի դամբարանը: Պարսպելով քրիստոնյաների համար սուրբ համարվող այս վայրերը՝ նա պաշտպանում է դրանք նսեմացումից և պղծումից:

Հեղինեին մահից հետո հուղարկավորում են թագուհու վայել բոլոր պատիվներով: Հին պատմագիրները գրում են, որ Հեղինեի դամբարանը իր վեհությամբ և գեղեցկությամբ զիջում էր միայն հին լեգենդար թագավոր՝ Մավսոլեսիի հոյակերտ դամբարանին, որը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է: