Գիտե՞ք, որ ՀԱՅԵՐԸ ունեցել են դպրոց, որտեղ ծեծում էին երեխաներին. ահա, թե որտեղ է այն գտնվում և ինչ վիճակում է այսօր
Չնայած նրան, որ Հայաստանի բազմաթիվ առեղծվածներ արդեն իսկ բացահայտված են, դեռ գոյություն ունեն այնպիսիք, որոնք չեն ենթարկվում որևէ բացատրության։ Ահա, այս հոդվածում Ձեզ մի լքված շինության մասին ենք պատմելոը:

Երբևիցե մտացել եք մոգակական ուժի և կախարդական էներգետիկայի գոյության մասին։ Պատլերացրեք, որ հայտնվել եք Հայկական Հոգվարթսում՝ Շուշիի Ռեալական ուսումնարանի մուտքի առջև։
- Շուշիի ռեալական ուսումնարան, հիմնվել է 1881 թվականին, շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը։
- Ռեալական ուսումնարանը կառուցվել է Շուշիի պատվավոր քաղաքացի Գրիգորի Մարտենի Առաքելովի կողմից 1901-1908թվականներին։
- Ռեալական ուսումնարանի ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերին, ավարտվել հունիսին, իսկ արձակուրդները՝ հուլիս և օգոստոս ամիսներին էր։

- Ընդունելությունը ուսումնարանում կատարվում էր տարին մեկ անգամ ՝ օգոստոսին։
- Աշակերտները ամեն դասարանում կարող էին մնալ մեկական տարի, բացառություններ կարող էր լինել միայն հոգեբարձության թույլատվության դեպքում։
- Ռեալական ուսումնարանում կարող էին ընդունվել 7 -ից ոչ պակաս տարիք ունեցող երեխաները։ Ամեն մի բաժանմունքի աշակերտների թիվը 50-ից ավել չպետք է լիներ:
- Աշակերտներին դասարանների բաժանելիս հաշվի էին առնվում նրանց տարիքը և մտավոր զարգացման աստիճանը։
- Յուրաքանչյուր ուսուցիչ իր մոտ պահում էր առանձին մատյան, որտեղ նշումներ էր անում աշակերտների ամենօրյա առաջադիմության, ծուլության և անկարգության մասին։
- Ուսումնարանում կազմակերպվում էին հրապարակային քննություններ, որոնց ներկա էին լինում նաև քաղաքի բարձր աստիճանավորները։

- Ֆիզիկական պատիժներով ուսուցումը կիրառելի էր նույնպես, ուսումնարանի նախկին սաներից մեկը, որն իր ժամանակի ականավոր գործիչներից մեկն էր դարձել, իր հուշերում գրել է, որ ուսումնարանում ուսման գործի հիմքում դրված էր խստապահանջությունը և ծեծը։
- Աշակերտը դաս չսովորած չէր կարող գալ, խիստ ծեծը կիրառվում էր նաև բացակայելու դեպքում։
- Ուսումնարանը 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ։
- 1887-1888 ուսումնական տարում ռեալականում դասավանդում էին հետևյալ առարկաները.ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մաթեմատիկա, ֆիզիկա, Ռուսաստանի պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն, գծագրություն և կրոն։