Մեր ՀԱՅՈՒՀԻՆ փայլեց ռուսական նախագծում. ահա, թե ինչ պատրաստեց նա, որով հիացրեց ժյուրիին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական «Пятница» հեռուստաալիքով շարունակվում է «Кондитер» հայտնի հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանը, որի սուպեր եզափակչի մասնակիցներից մեկը դարձավ հայուհի Էռնա Մուրադյանը:

6-րդ եթերաշրջանի երրորդ թողարկմանը, որին մասնակցում էր նաև գյումրեցի հրուշակագործ Էռնա Մուրադյանը, նվիրված էր օլիմպիական խաղերի հաղթանակներին:

Առաջին փուլում Էռնան փորձագետներին հիացրեց հայ չեմպիոններին նվիրված իր տորթով՝ անցնելով եզրափակիչ փուլ, որի ընթացքում ֆինալիստներից յուրաքանչյուրը պետք է տորթ պատրաստեր օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիի համար:

Թե´ Նիկիտան, թե´ փորձագետները ներկայացված աշխատանքներից առաջին տեղը շնորհեցին Էռնային, ինչի արդյունքում էլ հայ հրուշակագործը ուղեգիր ստացավ դեպի մրցույթի սուպեր եզրափակիչ, որի հաղթողը կկոչվի «Ռուսաստանի լավագույն հրուշակագործ» և կստանա 1 միլիոն ռուբլի դրամական պարգև: