Ընկերոջը մենակ չթողեց, արկի պայթյունը խլեց երկուսի կյանքը․ Հերոս Անդրանիկը ընկավ Իշխանաձորը պաշտպանելիս

Մեր անմահ հերոսներից էր Անդրանիկ Սերժիկի Ծատրյանը։ Նա չխայեց ամենաթանկը՝ կյանքը, հանուն հայի ու հայրենիքի։ Անդրանիկը ընտանիքում չորրորդ զավակն էր։ Նա լույս աշխարհ եկավ 1987 թվականի սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Չորրորդ զավակը լինելը, սակայն, չխանգարեց, որպեսզի ծնողները նրան կնքեն Անդրանիկ(առաջնեկ) անունով։

Անդրանիկ անունը նրա կյանքի մեջ ունեցավ ճակատագրական դեր։ Առաջ էր նետում իրեն, ձգտում գոհացնել բոլորին՝ թե ծնողներին, թե կնոջը, թե եղբայրներին, ընկերներին և հատկապես իր երեխաներին։ Պшտերազմի երրորդ օրը արդեն ընկերների հետ էր՝ հայրենիքի սահմանին։ Չնայած հայրն այդ օրերին վատառողջ էր, ու կարող էր տուն վերադառնալ, սակայն նախընտրեց զինվորների կողքին լինել՝ հայրենիքի պшշտպանության առաջնագծում։

Ընկերոջը մենակ չթողեց ամենաթեժ պահին։ Երբ արկը պայթեց՝ պшյթյունների տարափի ներքո, այն տшպալեց զինակից ընկերոջը։ Դեռ հնարավոր էր փրկվել, բայց մեր հերոսը նախընտրեց մնալ ընկերների կողքին։ 2 մատաղ կյանքեր բռնեցին հավերժի ճամփան։ Նրանք ընկան Իշխանաձորը պաշտպանելիս։ Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։