«2 ամսվա ծառայող էր, բայց պատերազմի ընթացքում հասցրել էր, տեղից տեղ գնալով, թշնամու վերջը տալ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Բենիամինին

Բենիամին Սիմոնի Աղաջանյանը ծնվել է 2002 թվականին հունիսի 10-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Պետական Հենակետային բժշկական քոլեջում։

Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 20-ին, ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ): 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից տեղից տեղ է տեղափոխվել, Ջրականից մինչև Հադրութ, Կարմիր Շուկա և Մարտունի Քերթ գյուղ, մասնակցել թեժ մարտերին, կռիվ տվել թշնամու դեմ:

Հենց Քերթում էլ մարտական ծառայություն իրականացնելիս ընկել է… ընկել է հերոսի մահով հոկտեմբերի 28-ին։

Հերոսի մարմինը գտնվել է մարտի 9-ին և հողին հանձվել Նոր Հաճն քաղաքի պանթեոնում…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…