Հերոս հրամանատարն ազատագրել է թշնամու գրաված դիրքն ու կյանքը տվել հայրենիքին․ Հակոբ Ռոստոմյանը ամուսնացած էր,  ունի երկու զավակ

Հերոսներ չեն դառնում, հերոսներ ծնվում են։ Այսպիսին էր Հակոբը։ Նա խիզախ ու անվեհեր հրամանատար էր, ով միշտ իր տղերքի կողքին էր։ Սիրում ու հարգում էր յուրաքանչյուր զինվորի։ Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ իր հրամատարության տակ էին ջահել, բայց նաև խիզախ տղաները։

Հակոբ Արայի Ռոստոմյանը պահեստազորի ավագ լեյտենանտ և վաշտի հրամանատարի տեղակալ է եղել: Հակոբը ծնվել է 1989 թ.-ին քաղաք Երևանում։ Նա Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Պատերազմի 1-ին իսկ օրից Հակոբը մեկնել է ռազմաճակատ։ Կռիվներ վարել Մարտակերտում։ Առաջնագծում խիզախ ընկերներով թշնամուն մեծ կորուստներ են հասցրել։

Նա ընկերների հետ ազատագրել է թշնամու գրաված դիրքը, կյանքը զոհել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 7-ին` մարտական գործողությունների ընթացքում։ Կյանքը տվել է այն դիրքին, որը պահել է անսասան վեց տարի՝ Մարտակերտի իր դիրքում։ Հակոբն Ամուսնացած էր, ունի երկու զավակ։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին։