«Ասում էինք՝ փախի, արի, ասում էր՝ որ պետք լինի մինչև մահ կգնանք, էս ամեն ինչը սենց չենք թողնի». ՀԵՐՈՍ ՀՈՎՈՅԻ քույրը պատմում է եղբոր մասին

Անմահացած հերոս Հովհաննես Մազմանյանի քույր՝ Արմի Մազմանյանի գրառումը եղբոր մասին:

Հովոյիս ասում էի, կփախնես, ինձ պետք ես ողջ առողջ, ասեց, որ պետք կլինի կկռվենք, չենք թողնի սա սենց…

Իմ Հովոս(Ջոնս)  անսահման բարի էր, ազնիվ, տաղանդաշատ  ընկերասեր: Հովոս էնքան կյանքով լեցուն էր, էնքան կյանքին սիրահարված, սիրում էր բոլորին իրենց թերություններով, իրենց մարդկային տեսակներով:

Երանի ինձ, որ ունեցել եմ ու ունեմ  այնպիսի եղբայր, ինչպիսին Հովոն է եղել ու կա , ու ուղղակի իմ եղբայրը Հովոն չի եղել իմ, այլ իմ  ամեն ինչը, իմ կեսն է եղել, իմ մոտիվացիան, հենարանս, ում ուղղակի գրկելուց ես ստանում էի  տաք ջերմություն, ում միշտ ուզեցել եմ նմանվել, հասնել իր բարձունքին, որ միշտ հպարտանա ինձանով, ու երանի բոլոր այն մարդկանց, ովքեր հասցրել են ճանաչել ու ընկերանալ Հովոյիս հետ, քանզի իմ Հովոն ուրիշ էր, տաղանդավոր էր տաղանդների մեջ, յուրահատուկ մարդկային բոլոր հատկություններով, տիեզերք հենց Հովոյիս մեջ էր, իսկ այսօր հոգիս պարուրել է հավիտենական  կարոտով ու հոգու դատարկությամբ:

Երանի բոլոր այն օրերը, րոպեները, որոնք անցկացրել եմ հենց քո հետ, միշտ ասում էր, որ ինչ էլ լինի մեկա միշտ իրար հետ կլինենք, դու միշտ կմնաս իմ հետ, իմ սրտի տնակում: Հովոյիս ասում էի, որ ինչ էլ լինի կփախնես, ինձ պետք ես ողջ առողջ, ասեց որ Ամ պետք կլինի կկռվենք, չենք թողնի սա սենց… , իմ Հովոս ու բոլոր մեր հերոսները չեն մ ա հացել ուղղակի դարձել են մեր մասնիկը :