«Ասեց պապ ջան 40 հոգուց 11 հոգի ենք մնացել, էլ հույս չունեմ, մնաս բարով»․Նարեկ Քարտաշյանի անմահության ուղին

Նարեկ Քարտաշյանը մեկն էր այն հայորդիներից, ովքեր պայքարեցին հանուն մեր հողի ու մեր խաղաղ օրվա։ Նա հերոս է, ում մասին պետք է մեծ պարծանքով ու ոգևերությամբ խոսել, ով չխայեց նույնիսկ սեփական կյանքը։ Նարեկը ծնվել է 1999 թվականի ապրիլի 10-ին:

Նա կամավոր է մեկնել պատերազմին մասնակցելու, ընտանիքի անդամներից գաղտնի: Մեկնել է հոկտեմբերի 5-ին, Վարանդայի շրջան: Մարտնչել է ամենաթեժ կետերում ու պատվով հաղթահարել յուրաքանչյուր առաջադրանք։

«Ընկերները պատմել են, որ ամսի 12-ին արդեն սնարյադ չեն ունեցել, զենք չեն ունեցել: Վերջին զանգը տղայիցս եղել է հոկտեմբերի 14-ին, ասեց՝ 40 հոգուց մնացինք 11 հոգի»,-պատմում է հերոսի հայրը:

Նրա խոսքով՝ որդին ոտքի շրջանում վիրավորում է ստացել, երբ եկել են, որ տեղափոխեն հիվանդանոց՝ չի գնացել, քանի որ ինքը խմբի միակ նշանառուն է եղել: Նարեկ Քարտաշյանը ցուցաբերելով բացառիկ խիզախություն՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին: ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ։