«6-ամյա որդուն ասեց՝ տղես, մամային ու քույրիկին լավ կնայես մինչև գամ, բայց էդպես էլ հետ չեկավ». ՀԵՐՈՍ Նարեկը կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Նարեկ Արայիկի Գրիգորյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 17-ին Արմավիր մարզ Մյասնիկյան գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Հայոց բանակ զորակոչվել է 2010 թվականին: Ծառայել է Շամշադինում։

Կնոջն ու երկու փոքրիկ երեխաներին թողնելով՝ մեկնեց առաջնագիծ, 6-ամյա որդուն էլ ասաց. «Տղես, մամային ու քույրիկին լավ կնայես մինչև գամ»: 

Պատերազմն սկսվելուն պես կամավոր ընկերների հետ միասին կազմել են «Արծիվ-11» ջոկատ և հոկտեմբերի 1-ին մեկնել Արցախ՝ Եղնիկներ։ Մասնակցել է Շահումյանի շրջանում  պաշտպանական գործողություններին:

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Եղնիկների պաշտպանության ժամանակ հակառակորդի հետ մարտի ընթացքում:

Հերոսի մարմինը հուղակավորված է Արմավիրի Միասնիկյան համայնքի գերեզմանատանը:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…