«Ընդամենը 47 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Տիգրան Սահակյանի պատմությունը
Տիգրան Գրիգորի Սահակյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի Մարզի Վարդանաշեն գյուղում։
Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և երգեցողության բաժնի առաջին կուրսում՝ պրոֆեսոր Սամվել Գալստյանի մասնագիտական դասարանում։

Տիգրանը դեռ դպրոցական տարիներից ոգեշնչված էր Արցախյան առաջին ազատամարտի թեմայով և Հայ հերոսներին նվիրված երգերը եղել են նրա կյանքի ուղեկիցը։
ԵՊԿ էր ընդունվել 2020 թվականին։

47 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նահատակվել է հանուն Հայրենիքի 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Մատաղիսում։
Հավերժ հիշատակ…