Հետաքրքիր մանրամասներ Սիլվա Կապուտիկյանի կյանքից․ գիտե՞ք, թե ինչ էր սիրում անել գրողը ամեն առավոտ

Սիլվա Կապուտիկյանը հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս էր։ Իր կյանքի ընթացքում ստացել է մեկ տասնյակից ավել մրցանակներ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական մրցանակը, «Պատվո նշան» շքանշանը, «Տարվա կին» կոչումը և այլն։

Կապուտիկյանի կյանքը լի է եղել հետաքրքիր դեպքերով ու հետաքրքիր մարդկանցով։ Նա ամուսնացած է եղել Հովհաննես Շիրազի հետ և ունեցել են մեկ որդի՝ Արա Շիրազին։

Սիլվա Կապուտիկյանի տունը վերածվել է տուն-թանգարանի և իր կտակով պահանջել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ՝ ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով։ Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները։

Սիլվա Կապուտիկյանի սեղանին անպայման պետք է կոնյակ լիներ, քաղցրավենիք ու թեյի սպասք։

Այս անկյունում Կապուտիկյանն ամեն առավոտ դառը սուրճ էր խմում կոնյակով։ Նրա մահվանից հետո այստեղ տեղադրվել է նրա քանդակը։

Սիլվա Կապուտիկյանը պատրաստել չէր սիրում, բայց սիրում էր սեղան գցել։ Իր հյուրասենյակում եղել են ժամանակի հայտնի ու մեծ մարդկանցից շատերը։