Հրաչյա Աճառյանի այս արարքը մեծ հարգանքի է արժանի․ գիտե՞ք, թե ինչպես է նա օգնել մուրացկանին աշխատանք գտնել

Հրաչյա Աճառյանը խնայող, հաշվարկող մարդ էր, բայց նաև շատ առատաձեռն էր։ Նրա մասին պատմությունները շատ են, բայց մեծ մասում նա կարծես ժլատ մարդու տպավորություն է թողնում։ Բայց այս պատմությունը ներկայացնում է լեզվաբանի բարի սիրտը։

1920-ական թվականների վերջերին Երևանում եղել է մի մուրացիկ՝ Խաչիկ անունով: Աովորություն է ունեցել շրջել Աբովյան փողոցում՝ փող խնդրելու: Աճառյանը մի օր նրան հրավիրում է իր սենյակը, հետաքրքրվում նրա անցյալով, ներկայով, հարցնում է, թե մուրացկանությամբ որքան փող է վաստակում: Իմանում է, որ հազիվ օրվա հացի դրամ է հավաքում, որը չէր անցնում ամսական 30 ռուբլուց:


-Խաչի՛կ եղբայր, — ասում է Աճառյանը, — հայ ժողովուրդը աշխատասեր է, մուրացկանությունը ամոթաբեր է, թո՛ղ այդ արհեստը, ես քեզ ամեն ամիս ապրուստի դրամ կտամ, պայմանով, որ ձեռք չմեկնես մարդկանց և մի հարմար գործ գտնես, աշխատես: Ես էլ ծանր օրեր եմ ապրել Փարիզում, բայց մուրացկանություն չեմ արել: Կգաս մեր տուն ամեն ամսի վերջին օրը, կստանաս գումարը . հենց որ չեկար, կիմանամ, որ արդեն աշխատում ես:

Մարդը համաձայնվում է և հաջորդ օրվանից փողոցներում չի երևում, իսկ վեց ամսից չի գալիս սահմանված գումարը ստանալու․․․