Լսե՞լ եք Մշո Սուրբ Կարապետի վանքի մասին. ինչու՞ էին վանքին նաև  Գլակա վանք անվանում

Մշո Սուրբ ԿարապետԻննակնյան վանքը գտնվում է Աշտիշատից ոչ հեռու: Սկզբում այն եղել է հեթանոսական մեհենատեղի և վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։

Monastery of Surb Karapet from the South.png

Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ նրա մահից հետո մարմինը ամփոփվել է սուրբ Կարապետ կոչված մատուռի տակ։ Սուրբ Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։

The Two Chapels at Surb Karapet Monastery.png

Սուրբ Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Այն ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը սուրբ Էջմիածնից հետո։

Վանքի համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար։ Բացի այդ, մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել սուրբ Կարապետի վանքը։

Mush St. Karapet Monastery 2.jpg

Կոչվել է Գլակա վանք՝ իր առաջին վանահոր Զենոբ Գլակի անունով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։ Նա է մեզ հասցրել տեղեկություններ վանքի հիմնադրման և սկզբնական շրջանի պատմության մասին։

Մի այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել, ոչ թե Զենոբ Գլակի անունից, այլ վանքի մոտ գանվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի ս. Կարապետ, Մուրատտու կամ Մուրատատուր ս. Կարապետ, Մշո Սուլթան ս. Կարապետ, նաև Իննակնյա վանք (վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների պատճառով)։