«Լքվելով հրամանատարության կողմից՝ 7 դիպուկահարներով անմահացան». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարոյին
Կարո Մանվելի Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 20-ին Կոտայքի Մարզի Եղվարդ քաղաքում: Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 8-ին , ծառայել է Արցախում՝ Մարտունի 2 զորամասում: Եղել է դիպուկահար:
Ծառայության ընթացքում աչքի է ընկել իր բարձր մարտունակությանբ: 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Մարտունու պաշտպանողական մարտերին: Լքվելով իրենց հրամանատարության կողմից՝ 7 դիպուկահարների խմբով անմահացել են օդային հարձակումից:


Կարո Մանվելի Մարտիրոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մարտունու պաշտպանության ժամանակ:
Արցախի հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…