«Մենք կոնյակ խմեցինք ու մոռացանք դրա մասին». գիտեի՞ր, որ ԵՐԿՈՒ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ՝ Ջիվան Գասպարյանն ու Անաստաս Միկոյանը մոտ ընկերներ են եղել

Քչերը գիտեն, որ հայ հայտնի կոմպոզիտոր և երաժիշտ Ջիվան Գասպարյանն ու ԽՍՀՄ քաղաքական գործիչ՝ Անաստաս Միկոյանը եղել են մոտ ընկերներ: Նրանք ընտանիքներով ևս շատ մտերիմ են եղել:

Անաստաս Միկոյանի թոռը՝ նույն անուն-ազգանունը կրող, սակայն բեմական կեղծանունով առավել հայտնի՝ Ստաս Նամինը, ևս երաժիշտ է: Նա ռուսական «Цветы» խմբի առաջնորդն է: Վերջերս ունեցած զրույցներից մեկում նա պատմել է իր ընտանիքի և Ջիվան Գասպարյանի միջև եղած բարեկամության մասին.

Անաստաս Միկոյան
«Մենք կապված էինք ամբողջ կյանքի ընթացքում։ Նա իմ մոր, հոր ընկերն էր։ Նա նվագել է իմ պապիկի՝ Անաստաս Իվանովիչ Միկոյանի հուղարկավորությանը, ինչպես նաեւ հորս հուղարկավորութանը։ Մեր հարաբերություններ մտերիմ էին, ինչն ինձ համար շատ կարեւոր է։ Նա մեծ ու ջերմ սիրտ ուներ։ Եվ շատ խելացի էր, ազնիվ, արժանավոր»,- ասել է Նամինը։
Ջիվան Գասպարյան

Մի անգամ, երբ Նամինը շփվել է բրիտանացի հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Փիթեր Գաբրիելի հետ, խոստացել է նրան ուղարկել Ջիվան Գասպարյանի ձայնագրությունները: Նա նաև ավելացրել է. «Եվ դու կիմանաս, թե ինչ է իսկական հայկական դուդուկը»։ Այս հետաքրքիր դեպքը կարևոր դերակատարում է ունեցել մաեստրոյի միջազգային կարիերայում։

Ստաս Նամին
«Մի քանի տարի առաջ մենք զուգերգ ձայնագրեցինք․ ես սիթար էի նվագում, նա՝ դուդուկ։ Ջիվանին այդ աշխատանքն այնքան էր դուր եկել, որ նա առաջարկել է այն շտապ «Գրեմմիի» ուղարկել։ Բայց մենք կոնյակ խմեցինք ու մոռացանք դրա մասին»,- հայտնել է «Цветы» խմբի առաջնորդը։