ՀԱՅ բեմի ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԸ. ո՞վ էր ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ կատակերգուն ու ինչու՞ էր նա իրեն ամենադժբախտ մարդը համարում

Նրան ասում էին ՀԱՅ ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆ, ով նույնիսկ իր ամենափոքր դերերը դարձնում էր իսկական հրավառություն: Բավական էր բարձրանար վարագույրն ու նա հայտնվեր բեմում, ու հանդիսատեսի տրամադրությունը միանգամից բարձրանում էր: Նրա մասնակցությամբ ցանկացախ ներկայացում կարելի էր դիտել տասնյակ անգամ ու չհոգնել: Նա բեմում վարակում էր բոլորին, եզակի էր ու անկրկնելի ու իր հետ բեմում հայտնված խաղընկերներին վարակում էր, ստիպում էր տալ ավելին, քան նրանք նույնիկ կարող էին պատկերացնել:

Կարպ (իսկական անունը`   Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին: 1928թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1944թ. ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Նույն թվականին նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը: 1984-1988թթ. Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:

«Ես կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն»,- իր մասին ասել է դերասանը:

Հենց այդպիսինն էր ՀԱՅ ԲԵՄԻ ԾԻԾԱՂԻ ՎԱՐՊԵՏԸ, ով ծնվել էր Թիֆլիսում, բայց շատ արագ սովորել էր հայերեն ու հայտնվել Երաժշտական կոմեդիայի թատրոնում:

«Ես աշխարհի ամենատխուր ու ինքնամփոփ մարդն եմ, եթե հիմա ինձ ասեն մի անեկդոտ պատմիր, երդվում եմ, ոչ մի անեկդոտ չգիտեմ»:

Ամերիկացի դերասանները Խաչվանքյանին համեմատում էին իրենց Չարլի Չապլինի հետ՝ միայն մեկ տարբերությամբ, որ հայ մեծ կատակերգուն խոսում էր, լույս ու ծիծաղ փոխանցում բեմից, իրեն հավերժ կարոտող ու սպասող հանդիսատեսին:

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Լեգենդ, ում հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: