Մի անգամ Սևակը լեզվակռիվ է սկսում վարորդի հետ․ միայն իմանաք, թե ի՞նչ քայլի է դիմում վարորդը, երբ իմանում է, որ մեքենայում Պարույր Սևակն է

Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնում, ու որոշում են նստել առաջին պատահած մեքենան: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է՝ տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- հիշում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.
-Ի՞նչ է միջինը․ Սևակը որսում է ծաղրը և ասում.
-Նավթալին,
-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք,
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի,
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու,
-Չէ, ինչո՞ւ, էշախոդով,
-Դրա շինողը սա՞ղ է,- Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը․
-Չէ, մեռել է,
-Ափսո՜ս,
-Ի՞նչն է ափսոս,
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ,
-Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու ծխի։

Լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա, ո՞վ է,- Բաբայանի է ասում վարորդը,
-Պարույր Սևակը,
Վայ աման, խայտառակ եղա,- ասում է վարորդը ու արագ քշում հեռանում․
Այ տղա, արի փողդ ստացիր, ո՞ւր ես փախչում,- ծիծաղելով Սևակը ձայն է տալիս մեքենայի հետևից։