«Միշտ ինձ հետ տանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԸ»․ ամերիկաՀԱՅ գործարարը չի մոռանում իր ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ մասին

Հայկական ծագումով հայտնի ամերիկացի գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր նոր աքսեսուարը՝ Հայաստանի քարտեզի տեսքով կախազարդը։ Օհանյանը լուսանկարը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես այն իմ ճամփորդական պայուսակում եմ պահում և ուր էլ գնամ, ամեն տեղ Հայաստանը հետս տանում եմ»,-գրել է Ալեքսիս Օհանյանը։

Ալեքսիս Օհանյանն ամուսնացած է հայտնի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսի հետ։ 2017թ․-ի ծնվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Ուիլյամսի և ամերիկահայ գործարար Օհանյանի դուստրը: Փոքրիկին անվանել են Ալեքսիսի պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։