70 տարվա մտերիմ ընկերների ծանոթությունը սկսվեց բռնցքամարտի ռինգում․ ինչպե՞ս ֆրանսիացին կոտրեց հայ աստղի հայտնի և ընդգծված քիթը

Ճանաչված ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը, նույն ինքը՝ Նուբար Աճեմյանը, արևմտահայ ծնողների զավակ է: Նա ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 1-ին` Մարսելում, հայկական ընտանիքում։  Նա  Ժան-Պոլ Բելմոնդոյի 70 տարիների մտերիմ ընկերն ու բարեկամն էր։ Նրանց ծանոթությունն ու մտերմությունը սկսվել է  1948 թ․՝ բռնցքամարտի ռինգում, որտեղ  խաղի ժամանակ Բելմոնդոն կոտրել է Ժերարի  հայտնի և ընդգծված քիթը։

Դերասանը 1970-80-ական թվականներին նկարահանվել է շուրջ 20 ֆիլմում, խաղացել է հանրահայտ դերասաններ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ:

Ժերարը եղել է երկրորդական դերերի անկրկնելի կատարող և հենց դրա շնորհիվ էլ տարիներ շարունակ խաղացել է Կլոդ Լելուշի ֆիլմերում։ Նրանց բարեկամությունն ու մտերմությունը չի սահմանփակվել միայն նկարահանման հրապարակով և ֆիլմերով։ Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Խաղալիք», «Հրեշը», «Տղամարդն ու կինը. 20 տարի անց» ֆիլմերը: