Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի խաչքարեր են գտնվել․ լուսանկարներ

Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի խաչքարերը գտել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ու այդ մասին տեղեկացրել է Պատմական միջավայրի պահպանության պետական ​​ծառայությանը։

«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»,- ասվում է Պատմական միջավայրի պահպանության պետական ​​ծառայության հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրությունները շարունակվում են, բայց նախկինում այս խաչքարերը որպես մշակութային արժեք գրանցված չեն եղել։