«Մարդ ինչպիսի անասուն պիտի լինի, որ սրա վրա ձեռք բարձրացնի». ու՞մ էին ուղղված ԹՈՒՄԱՆՅԱՆԻ այս խոսքերը և ինչի՞ համար էր այդքան ցավում պոետը

Դժվար է խոսել Թումանյանի նման մարդկանց մասին. նոր բան չես կարող ասել, բայց հետազոտողները Թումանյանի արվեստին հսկայական ժամանակ են տրամադրել ու մեծ ուշադրություն դարձրել, նրա մասին լուրջ գրքերի հատորներ են գրվել։ 

Թումանյանը մի անգամ խնդրեց Իսահակյանին ցույց տալ Անին։ Անին շատ մոտ էր Ղազարապատ գյուղին, որտեղ գտնվում էր Վարպետի տունը, մի երկու տասնյակ կիլոմետրի վրա։ 

Թումանյանը երկար շրջում էր հզոր պատերի ու աշտարակների միջև՝ առանց որևէ բառ ասելու։ Թումանյանը շրջում ու անցյալի հետ լուռ զրույց էր վարում, կանգ էր առնում հիանալի ճարտարապետություն առջև, ուսումնասիրում սյուները, կամարներն ու հարթաքանդակները. հետո փակում էր աչքերն ու ասես երաժշտություն էր լսում` արտասովոր, չնաշխարհիկ։ Թումանյանը միաժամանակ և՛ հիացած էր, և՛ ճնշված, և՛ մտահոգված։ 

Հանկարծ նա կանգ առավ ու բացականչեց. «Մարդ ինչպիսի անասուն պետք է լինի, որ այս հրաշքի վրա ձեռք բարձրացնի։ Մի՞թե այս գեղեցկությունը կմեռնի` համաշխարհային արվեստում հետք չթողնելով։ Որքան կզարգանար մեր արվեստը, եթե թուրք–թաթարական ցեղերը չկողոպտեին ժողովրդին»։

Իսահակյանը գրում է, որ այս խոսքերից հետո բանաստեղծն այլևս չշրջվեց։