«Վիրավոր էր, բայց չուզեց թողնել ընկերներին, 15 օր շարունակ էդպես վիրավոր կռիվ տվեց ու զոհվեց». ճանաչե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻ համար կյանք տված ՀԵՐՈՍ Արսենին

Արսեն Շահենի Մելքոնյանը ծնվել է 1987 թվականին Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որից հետո զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Արցախում, եղել է հրանոթի հրամանատար:

Համաբանակային զորավարժությունների ժամանակ ճանաչվել է լավագույն հրանոթի հրամանատար և պարգևատրվել ՊՆ հրամանատարի կողմից: Ստացել է նաև շատ շնորհակալագրեր և պատվոգրեր:

Ծառայությունից հետո աշխատել և զբաղվել է քանդակագործությամբ: Բազմաթիվ են նրա ստեղծած քանդակներն ու խաչքարերը:

44-օրյա պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28ին, կամավորագրվել է և մեկնել Արցախ: Մի քանի օր անց վիրավորվել է, բայց չցանկանալով թողնել իր պայքարն ու ընկերոջը՝ 15 օր շարունակ մարտնչել է և զոհվել հոկտեմբերի 13-ին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…