«Մարդիկ հավասար ծնվում են, անհավասար ապրում, հավասար էլ մեռնում են». ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ 5 մտքերը, որոնք արժե իմանալ

Ստորև ձեզ ենք ներկայացնում հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկի 5 մտքերը:

«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:

«Մարդու ազնվության ամենափայլուն փաստը նրա մեծահոգությունն է և ոչ թե՝ ունեցած հարստությունը»:

«Նա է իսկական ազնիվ անձ, որ դեպի ժողովուրդը ունեցած սիրո մեջ է փնտրում յուր փառքը»:

«Տերը յուր իշխանական կահույքը դնելով երկնքում, ամբողջ տիեզերքը կառավարում է բնական և հավիտենական օրենքներով: Նրանք անքակտելի և անփոփոխ են, ոչ ոք չի կարող քանդել կամ փոխել նման աշխարհական կանոնների, որոնք մի ձեռքով գրվում են, իսկ մյուսով՝ ջնջվում»:

«Մի՞թե կարելի է մերձավորից խլած հացով կշտանալ: Ոչ, գողացված և ուժի զորությամբ ձեռք բերած հացը շուտ է վերջանում: Անհատնելի և արդար է այն հացը, որ ձեռք է բերվում ճակատի քրտինքով; Ով այս սկզբունքը ոտնատակ տալով է հաց ուտում, նա քանդում է Աստծու պատվիրանը»: