Այս ՀԱՅԻՆ Սթիվ Ջոբսը անձամբ է աշխատանքի հրավիրել. գիտե՞ք, թե ով է նա և Apple-ի ո՞ր ծրագիրն է մշակել

Ավետիս «Ավի» Թևանյանը Apple Mac OS X օպերացիոն համակարգի ավագ մշակողն էր: Նա ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան Ռոչեստերի համալսարանում, ինչպես նաև մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան:

Ուսման ժամանակ Թևանյանը Ռիչարդ Ռաշիդի հետ միասին մշակել է Mach օպերացիոն համակարգը, որը հետագայում դարձավ Mac OS X-ի հիմքը: Ավի Թևանյանը NeXT Computer-ում և Apple-ում աշխատել է Սթիվ Ջոբսի՝ այդ ընկերությունների հիմնադրի հրավերով: Ի դեպ, Սթիվ Ջոբսը Թևանյանի վաղեմի ընկերն էր։

Программный гений, друг Стива Джобса-Эви Теванян. Немного о Теваняне -  RadioVan.fm
20 Years of Mac OS X Design History - 59 Images - Version Museum

Այն բանից հետո, երբ Apple-ը ձեռք բերեց NeXT-ը, Թևանյանը Apple-ում ծրագրավորման տեխնոլոգիաների բաժինը սկսեց ղեկավարել մինչև 2003 թվականը։ 2003 թվականին Թևանյանը նշանակվել է Apple-ի ծրագրային ապահովման մշակման գծով ավագ փոխնախագահ։ Այնտեղ Թևանյանը Mac OS X-ի մշակման համար պատասխանատու գլխավոր անձն էր։

Ի վերջո Թևանյանին հաջողվեց թողարկել Apple-ի նոր օպերացիոն համակարգը, ինչը ոչ մեկին չէր հաջողվել։ Ինժեներական հանճարի և Թևանյանի կառավարման տաղանդի շնորհիվ Apple-ը ստեղծել է Օպերացիոն համակարգ, որը դարձավ շուկայում լավագույններից մեկը