«Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի». ճանաչենք ՀԱՅԻՆ, ով նման ցանկություն ունի

«Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի»:

Այս խոսքերի հեղինակը ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանն է, ով ծնվել է 1942 թվականին՝ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Հայրը ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանն է։

Ավարտել է Փարիզի հարավային համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ (1965), սովորել Փարիզի մանկավարժական ինստիտուտում (1962–1966), ստացել բյուզանդագիտության խորացված ուսուցման դիպլոմ Սորբոնի համալսարանում (1993): 2002 թ. Փարիզ 1 Պանթէոն-Սորբոն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական դիվանագիտությունը խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում» թեմայով:

Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ ֆրանսերէն աշխատությունների հեղինակ է։ 1988 թվականին լույս է տեսել «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, թարգմանվել նաև հայերեն[5], իսկ 2002 թվականին՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը, 12րդ-14րդ դդ.» («Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle») աշխատութիւնը։ 2010 թվականին լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը (խմբագիրներ՝ Կլոդ-Արմեն Մութաֆյան, Պատրիկ Տոնապետյան), իսկ 2012 թվականին՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը:

Կլոդ-Արմեն Մութաֆյանը երեք մեծ ցուցահանդես է կազմակերպել

«Կիլիկիայի հայոց թագավորությունը»՝ Սորբոնի մատուռ (1993)
«Հռոմ-Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինյան սրահ (1998)
«Գրի մոգականությունը»՝ Մարսել (2007)

Այսօր պատվավոր հայը 79 տարեկան է: