«Հպարտության առիթ». գիտե՞ք, որ աշխարհի լավագույն կիթառները հենց այս ՀԱՅՆ Է պատրաստում. ո՞վ է Armen Guitars ընկության ՀԱՅ հիմնադիրը

Արմեն Բլբուլյանը բաս կիթառ պատրաստող լավագույն վարպետներից մեկն է աշխարհում։ Նա ինքնուս է, կիթառներ պատրաստելը համարում է իր կոչումը։

Արմեն Բլբուլյանը հայտնի դարձավ NAMM Show (National Association of Music Merchants — Ա.Շ.) հեղինակավոր երաժշտական գործիքների և սարքավորումների ցուցահանդեսից հետո, որն անցկացվում էր Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում։ Ցուցահանդեսին նա ներկայացնում էր կիթառները, երբ նրան մոտեցավ հայտնի երաժիշտներից մեկն ու խնդրեց նվագել։ Հետո նրան մոտեցավ երկրորդը, երրորդը… Այսպես աշխարհի` բաս կիթառ պատրաստող լավագույն վարպետներից մեկը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց` հանդես գալով Armen Guitars բրենդի տակ։ Սա 1997 թվականն էր։

Ինչպես բոլոր տաղանդավոր մարդիկ, որոնք զբաղվում են հետաքրքիր իրեր ստեղծելով, Արմենը ոչ միայն չի հիշում, թե երբ է ստեղծել իր առաջին կիթառը, այլև չի հիշում ստեղծածի հստակ քանակը։

«Գուցե 80, գուցե 100»,-փորձում է հիշել վարպետը։

Նրա պատրաստած գործիքներով նվագում են հայտնի երաժիշտները` Թեմուր Քվիտելաշվիլին, Մարկուս Միլերը, Սքոթ Հենդերսոնը, Սթենլի Ջորդանը, Վիկտոր Վութենը, Սթիվ Բեյլին։ Հեղինակավոր դեմքեր երաժշտական աշխարհում։ Ինչի՞ համար են նրանք գնահատում Արմենի կիթառները։ Մի պարզ պատճառով` աներևակայելի հնչողության, բացառիկ դիզայնի և եզակիության համար։

Վարպետն այս ամենին  հասել է գրեթե ողջ կյանքի ընթացքում քրտնաջան աշխատելով։ 4, 5, 6 և 8-լարանի բաս կիթառներն աշխարհում նմանը չունեն։ Դրանցում հիանալի համադրվում են պրակտիկությունն ու էրգոնոմիկան։ Armen Guitars Hi-End դասի կիթառները մասնագետները համեմատում են MTD, Fodera, F-bass տեսակի բաս կիթառների հետ։

«Մի անգամ վեցլարանի կիթառ պատվիրեցին, որի քաշը սովորական 7-8-ի փոխարեն չպետք է գերազանցեր չորս կիլոգրամը, — պատմում է կիթառի վարպետը։ Լիմիտը չգերազանցելու համար ես էլեկտրոնային կշեռքով կշռում էի յուրաքանչյուր դետալը։ Արդյունքում բացարձակ նոր մեխանիկա ստեղծելով` ստացա այն, ինչ անհրաժեշտ էր։ Իմ նպատակը` աշխատանքի ընթացքում առաջացած ցանկացած բարդության խնդրին լուծում տալն է։ Պատվերները կարող են տարբեր լինել, և ես չեմ Այսօր Արմեն Բլբուլյանը բաս կիթառ պատրաստող լավագույն հինգ վարպետներից մեկն է աշխարհում։ Մարդ, որն ամեն ինչին հասել է սեփական քրտնաջան աշխատանքով։ Ինքնուս է։ Իր կոչումը տեսնում է կիթառներ պատրաստելու մեջ։ Առաքելություն, որին երբեք չի դավաճանի։