Գիտեի՞ք, որ վիտամին C-ն մեր հայրենակիցն է բացահայտել․ ահա թե ո՞վ է Ալբերտ Սեն-Գյորգին

Հունգարիայի բժշկության բնագավառի 27 նշանավոր հայերի մեջ կա նաև Սեն-Գյորգիի անունը։
Ալբերտը հանդիսանում է բժշկության և վիրաբուժության ինստիտուտի անատոմիայի պրոֆեսոր, հայերի ժառանգ Յոզեֆ Լեփոշշեկի թոռը։

Ցավոք նրա նախնինների մասին ոչ մի տեղեկություն չկա, որով կկարողանայինք իմանալ, թե որտեղից են նրա արմատները։ Բայց Ալբերտի դերը բժկության համաշխարհային պատմության մեջ անգնահատելի է։

Նա աշխատել է Վուդս Հոլում (Մասաչուսեթս) ծովային կենսաբանական լաբորատորիայում և Մկանների ինստիտուտում: 1975 թվականին դարձել է Քաղցկեղի հետազոտությունների ազգային հիմնադրամի գիտական ​​ղեկավար։

1927-1929 թվականներին նա հայտնաբերեց հեքսուրոնաթթուն բույսերի հյուսվածքներում և ապացուցեց դրա նույնականությունը վիտամին C-ի հետ:

Ալբերտը համարվում է նաև մի շարք այլ բացահայտումների, գրքերի ու հոդվածների հեղինակ։