Գիտե՞ք, թե ինչպես է Անդրանիկը դարձել Անդրանիկ փաշա․ այս պատմությունը պետք է յուրաքանչյուրս կարդա

Անդրանիկը երեք տղաներով գալիս է ու կանգնում Տաճկաստանի Սոլուխա կամրջի վրա:

Այդ պահին մի ձիավոր է անցնելիս լինում, իսկ Անդրանիկը պահին կտրում է ձիավորի առաջը ու ասում․ «Կգնաս Քոսա բինբաշուն կասես, որ պառավի տղան երեք մարդով Սոլուխա կամուրջի վրա կանգնած ծանր կռիվ կուզե: Թե տղամարդ է, թող գա մեյդան»:

Ձիավորը ստիպված գնում է ու Քոսա բինբաշուն հայտնում է Անդրանիկի ասածը: Քոսա բինբաշին տեսնում է , որ էլ հնար չկա, մարդ է ուղարկում Սուլթանի մոտ, թե Անդրանիկն է եկել: Սուլթանն էլ պատասխանում է «Դու ես հայի ղասաբը,դու գնա»:

Քոսա բինբաշին հազար ձիավորով գալիս է Սոլուխա կամրջի մոտ:
Անդրանիկը ընկերներին նախապես թաքցնում է ճամփի մոտ՝ թփերի մեջ՝ մաուզերները ձեռներին, իսկ ինքը գալիս է կամրջի վրա՝ զույգ մաուզերը զույգ ձեռքերի մեջ, ձեռքերի հետևը դնում ու չոքում։

Քոսա բինբաշին ձին քշում է գալիս հասնում կամրջի մոտ։ Անդրանիկն ասում է. «Շան որդի, այն ժամանակ եկար, որ ձեռք ու ոտքս կապած է. տղամարդ էիր, ուրիշ ժամանակ գայիր»: Քոսա բինբաշին այդ ամենը լսելով, ձին քշում է Անդրանիկի վրա։ Այդ պահին Անդրանիկը մաուզերով Քոսայի ճակատին է կրկաում, իսկ տղեքն էլ ճանապարհի կողքերից են սկսում կրակել։

Այդ ժամանակ Սուլթանին հայտնում են, որ Անդրանիկ չաուշը սպանել է Քոսային։ Սուլթանն էլ ասում է․ « Անդրանիկը էլ չաուշը չէ, սրանից հետո Անդրանիկ փաշա է»։