ՀԱՅ մեծագույն ֆիզիկոս, ում շնորհիվ Մենդելեևի աղյուսակում ավելացավ 5 նոր տարր. ո՞վ է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ և ի՞նչ չհասցրեց անել

Ալեքսեյ Սիսակյանի հայրը համարվում էր կենսաքիմիայի հիմնադիրներ հայրերից մեկը, բայց որդին չընտրեց հոր գիտական ճանապարհը. կա՛մ կենսաքիմիան չգրավեց նրան, կա՛մ հայրը չպնդեց, որ որդին նույն գործով զբաղվի։ Փոխարենը նրան գրավեց ֆիզիկան։ Այնքան գրավեց, որ 26 տարեկանում ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը` 1970 թվականին նա թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց։ 

Սիսակյանը Դուբայում մի շարք նախագծերի նախաձեռնող դարձավ։ Մասնավորապես` նրա մտահղացմամբ իրականացան NICA միջուկային արագացուցչի ստեղծման աշխատանքները։ 

1989 թվականին Սիսակյանը դարձավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 8 տարի անց` ինստիտուտի ղեկավար. աշխարհի 18 պետություն անդամակցում են այդ կառույցին, այդ պատճառով էր «միացյալ» է կոչվում։ 

Ինստիտուտը գրեթե հիմնադրման օրվանից (1959 թվական) աշխարհի ամենահեղինակավոր գիտական կենտրոններից է դարձել։ Սիսակյանն այդ հեղինակությունը չի կորցրել, հակառակը` տասնապատկել է:

Այնտեղ` Դուբնայում, ՄՀՄԻ-ի ներսում` Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ, Մենդելեևի պարբերական աղյուսակի հինգ նոր տարր է բացահայտվել, իսկ 2010 թվականին վեցերորդն է սինթեզվել։ Այս մասին ինստիտուտի տնօրեն Սիսակյանն ու փորձի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը հանդիսավոր հայտնեցին ապրիլի 7-ին։

Բացահայտումներ ու խոշոր հետազոտություններ շատ կային, բայց երեք շաբաթ անց Սիսակյանը կյանքից հեռացավ։ Պատճառը սրտի կաթվածն էր։ Մահացավ Կիպրոսում, որտեղ ընտանիքի հետ հանգստանալու էր մեկնել։ Նա էլ հոր պես չափազանց կարճ կյանք ունեցավ։

Ոմանք ասում են, որ նրա վատ առողջության պատճառ դարձավ 1986 թվականին ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը։ Սիսակյանների մոսկովյան բնակարանում սպանել էին նրա 16 տարեկան դստերը` Անյային։ Ասում են` նա այդպես էր չկարողացավ հաշտվել այդ կորստի հետ։ Եվ միայն սիրելի աշխատանքը թույլ չտվեց, որ ընկճվի։

…Ակադեմիկոսի ընկերները հիշում են, թե ինչպես է Սիսակյանն այցելել Խոր Վիրապ, հիացել տեսարանով ու հարցրել` հնարավո՞ր է ինձ էլ տեղ հատկացնեք մոտակայքում գտնվող փոքր գերեզմանատանը։

«Այստեղ եմ ուզում», — ասել է նա այն ժամանակ։ «Այստեղ» չստացվեց, նրան կարելի է այցելել Տրոեկուրովյան գերեզմանատանը, որը գտնվում է Մոսկվայում։