ՀԱՅԵՐ, հպարտացե՛ք. ՀԱՅ ՖԻԶԻԿՈՍԸ հաղթել է Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը

Հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանը արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։ 

Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցը արժանացել են առաջին մրցանակին նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար, որտեղ Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը ինչպես կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:

hay fizikos

Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր:

Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը հիմնադրվել է 2014թ-ին: Այն շնորհվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը, ինչին էլ հասել է Պողոսյանը իր հետազոտությամբ: