«Անասելի մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է եղբայրդ մահանում քո աչքի առաջ»․ նրանց հեռավորությունն ընդամենը 10 մետր էր․ հերոս Արմանի պատմությունը

Արման Մալխասյանը ծնվել է 2000 թ., Գեղարքունիքի մարզի Վաղաշեն Գյուղում: Այժմ նրան բոլորը ճանաչում են որպես որպես հերոսի, ով գնաց մինչև վերջ ու կյանքը տվեց հայրենիքին:

Հերոս Արմանը ծնվել է մանկավարժների ընտանիքում, գերազանցությամբ ավարտել է տեղի դպրոցն ու 2018 թ. ընդունվել ՀՊՏՀ: Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող էր։ 2019 թ. հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում:

Սերժանտ, դիրքի ավագ Արմանը մասնակցել է մարտական գործողություններին, արիաբար կռվել է մինչև հոկտեմբերի 14-ը։ Այդ օրը ճակատագրական է դարձել նրա համար։ Փրկել է ռազմադաշտում գտնվող ծառայակցի կյանքը ու զոհվել: Չդադարող արկերի հոսքից զոհվել է նաև ծառայակիցը, ում ցանկանում էր փրկել…

Արմանը ծառայել է եղբոր` Արթուր Մալխասյանի հետ, միևնույն զորամասում: Այժմ Արթուրը տանն է, զորացրվել է։ Արթուրը տան ավագն է, եղբորից մեծ է 2 տարով: Նա տարկետում է վերցրել, որպեսզի եղբոր հետ ծառայի: Արթուրը ևս դիրքի ավագ էր և սերժանտ:

Անասելի մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է ռազմաճակատում եղբայրն անմահանում, նրանց հեռավորությունն ընդամենը 10 մետր է եղել…