«Մերս, կարողա էլ իմ ձայնը չլսես, ես Շուշիի անտառներում եմ, վիրավոր եմ, ձեզ լավ կնայեք»․ հերոս Էդգար Գասպարյանը զոհվել է իր վաշտի 36 տղաների հետ

Արցախյան երկրորդ պատերազմը խլեց շատ ու շատ քաջերի կյանք։ Նրանք դարաձան լեգենդներ, հավերժի ճամփորդներ, որ չխնայեցին իրենց կյանքը հանուն հայի, հանուն մեր սուրբ հողի։ Չնայած երիտասարդ տարիքին նրանք մարտնչեցին քաջի պես, մի վայրկյան անգամ չկասկածելով․ որ հաղթելու ենք։

Մեր հայորդիներից էր ավագ լեյտենանտ Էդգար Վահագնի Գասպարյանը։ Նա ծնվել է 1986թ-ի դեկտեմբերի 7-ին։ 2010թ-ից անցել է ծառայության ոստիկանական զորքեում։ Ծառայության անցնելուց հետո ամուսնացել է։ Իսկ պատերազմը առաջին օրերից մեկնել է ռազմաճակատ ու իր վաշտի հետ միասին անառիկ պահել Քարվաճառը։

Մի քանի օր տուն գնացելուց հետո մեկնել է Շուշի, մասնակցել ամենաթեժ կռիվներին, ամուր պահել իրեն վստահված դիրքերը։ Ընկենլով շրջափակման մեջ հերոս Էդգարը զոհվում է իր վաշտի 36 տղաների հետ։ Հենց այդ ժամանակ է, որ զանգում է կնոջն ու հրաժեշտ տալիս։

«Լիլ, ես Շուշիում եմ, մամային շատ եմ սիրում, քեզ շատ եմ սիրում, բայց էլ չեմ գալու, ձեզ լավ կնայեք»,- պատմում է հերոսի կինը։ Հետո էդգարը մոր հետ է խոսել, պատմում է հերոսի մայրը․  «Կինը խոսում էր, սկսեց լացել ու գոռալ։ Վերցրի հեռախոսը, Էդգարն էր։ Ասեց՝ մամ ջան, ես Շուշիի անտառներում եմ, վիրավոր եմ ու շրջափակման մեջ։ Ասեց, որ օգնություն չկա, մերս, կարողա էլ իմ ձայնը չլսես»,-պատմում է Էդգարի մայրը։

 Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին։