«Իրեն զոհեց՝ փրկելով 6 զինակիցների կյանքը». կարդացե՛ք ԱՆՎԱԽ ՀԵՐՈՍ Էլֆիկի պատմությունը

Սերժանտ, հետախույզ Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Հայկավան գյուղում: Նա սովորում էր Շիրակի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտության 1-ին կուրսում:

Ուսումը կիսատ թողնել՝ անցել է Հայկական բանակում ծառայության: Պատերազմի առաջին իսկ օրից եղել է մարտի դաշտում: Անվախ հերոսը փրկել է 6 զինակիցների կյանքը, բաց մարտ է վարել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ:

Էլֆիկը մարտական առաջադրանք կատարելիս է եղել, երբ տեսել է երկու ընկերների կյանքին վտանգ է սպառնում, կանգնել է դիրքում, որ զգուշացնի նրանց, իրեն են խփել, ընկերները փրկվել են։ Ընկել է սեպտեմբերի 30-ին Եղնիկներում:

Համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը հերոսին բնութագրում է որպես շրջահայաց, հավասարակշիռ ու պատասխանատու անձնավորության.

«Քույրը ևս մեր ուսանողուհին է եղել, համեստ, շնորհքով ընտանիքի զավակներ են։ Աչքիս առաջ Էլֆիկի վեջին հրաժեշտն է դեկանատում, բանակ գնալուց առաջ մտավ, ցտեսություն ասելու, ասացի՝ Աստված քո հետ, երկու տարի հետո լայնաժպիտ կդիմավորեմ քեզ: Հունվարի 29-ին պիտի զորացրվեր․․․»,-սգում է դեկանը։

Էլֆիկը տան միակ արու զավակն էր, ունի երկու քույր։