10 օր շրջափակման մեջ են հայտնվել, մասնակցել թեժ կռիվներին․ հերոս Գագիկ Մալխասյանի պատմությունը

Որքան էլ որ ցավալի է, բայց մենք ապրում ենք այնպիսի երկրում ու տարածաշրջանում, որ պատերազմը մեզնից անխուսափելի է։ Մենք ունենք հարուստ պատմություն, փորձ ու մշակույթ, բայց մեր ազգը կրկին կանգած է գոյության պայքարի առջև: Մեր նպատակն է հասնել խաղաղության ու ապրել մեր հայրենի երկրում: Այնպես որ կարող ենք ասել․ որ մեր պայքարն արդար է: Հենց այս սկզբունքով էր շարժվում յուրաքանչյուր զինվոր։

Նրանցից էր նահատակված հերոս Գագիկ Արթուրի Մալխասյանը: Հերոսը ծնվել է 2001 թվականին Գյումրի քաղաքում։ Սովորել է Երևանում՝ Չարենցի անվան դպրոցում։ 2016 թվականի ընդունվել է Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարան `տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությամբ։

2020 թվականին հուլիսի 22-ին զորակոչվել է բանակ ու ծառայել Հադրութում։ Առողջական խնդիրների պատճառով կարող էր և չգնալ , բայց նա ընտրեց պայքարն ու ծառայությունը հանուն հայրենիքի։ Որոշեց ու ծնողներին դեմ գնալով զորակոչվեց բանակ։

Պատերազմի հենց առաջին օրերեից մարտնչել է Հադրութում, Մարտունիում 10 օր ընկել է շրջափակման մեջ։ Բարեբախտաբար կարողացել են արագ կողմնորոշվել ու դուրս գալ շրջափակումից։ Հետո տեղափոխվել է Շուշի, մասնակցել թեժ կռիվներին։ Նորից ընկել է շրջափակման մեջ ու այս անգամ փրկվել չի հաջողվել։ Ցավոք նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը նահատակվել է։