«Ազգությամբ հույն էր, բայց դա նրան չխանգարեց կռվել հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ». ՀԵՐՈՍ Գևորգը 10 օր շարունակ պայքարում էր գիտակցության գալու համար

Գևորգ Բորիկի Ավդիխանյանը ծնվել է 1995 թվականին Մասիս քաղաքում, բայց ապրել է Երևանում:

Գևորգը ազգությամբ հույն էր:

Ծառայել է Ճամբարակի զորամասում, եղել է հետևակի մարտական մեքենայի նշանառու-օպերատոր: Գևորգը սովորել է Եվրոպական համալսարանում, նա պատրաստվում էր իր ուսումը շարունակել Հունաստանում:

Արցախյան պատերազմի ժամանակ հոկտեմբերի 16-ին մեկնել է ռազմաճակատ: Ծանր վիրավորում է ստացել նոյեմբերի 7-ին Շուշիի համար մղվող մարտերում:

Հերոս Գևորգը կյանքից հեռացել է նոյեմբերի 17-ին, այդպես էլ գիտակցության չգալով:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: