Հայկը պատերազմում տասնյակ կյանքեր է փրկել, 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից, բայց ինքը զոհվել է

Հայրենիքի համար մղվող պայքարում իր սխրանքներով ու խիզախությամբ առանձնանում էր Հայկ Ասատրյանը: նա փառքով  նահատակված մեր լեգենդներից էր, ով պայքարեց մինչև վերջին շունչը։ Նրա մասին խորը ցավով են խոսում բոլորը։ Նա անասելի հայրենասեր էր ու լավ մարդ։

Հայկ Ասատրյանը ավարտել էր դերասանական արվեստի բաժինը, շնորհալի, աշխատասեր ու խոստումնալից երիտասարդ էր: Նույնիսկ մեր ժպտերես երիտասարդը փոքրիկ բիզնես էր հիմնել ու ուզում էր առաջ գնալ հենց այդ ոլորտում։

Սեպտեմբերի 27-ին կամավորագրվել է ու մեկնել Արցախ, մի քանի օր մասնակցել է զորավարժությունների ու արդեն հոկտեմբերի 2-ին դուրս եկել ռազմաճակատ` Մեխակավան (Ջեբրաիլ):

Մարտական ընկերների խոսքով` Հայկը պատերազմում տասնյակ կյանքեր է փրկել, 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից: Տուն վերադարձած ընկերները փնտրել են նրան, որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց փրկելու համար, բայց ցավոք մեր հերոսը հեռացել էր երկրային կյանքից։

Հոկտեմբերի 15-ից նրա մասին լուր չի եղել, ընտանիքն ու հարազատները հույսով սպասել են նրա վերադարձին, բայց ցավոք, հունվարի 3-ին գտնվել է Հայկի մարմինը….