Գիտե՞ք՝ ինչ խոսք էր ուղղել գիտնականներին Մանուկ Աբեղյանը, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը. ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

1941 թվականի մայիսին, Երկրորդ համաշխարհային պատերազմից մեկ ամիս առաջ, Մոսկվայում տեղի է ունենում հայ գրականության տասնօրյակը։

1941 թվականի հունիսին, երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Աբեղյանն իր խոսքն է ուղղում բոլոր գիտնականներին.

Անենք ամեն բան, ինչ որ կարող ենք մեր բազմամիլիոն ժողովուրդների հետ, ավելի ամրացնե՛նք թիկունքը և հաղթությունը մերը կլինի,– այդ մասին ոչ մի կասկած չկա,– մենք նորից կդառնանք մեր խաղաղ շինարարական աշխատանքին:

Կյանքի վերջին չորս տարիները դառնում են գիտնականի հասարակական վերագնահատման ու մեծարման կարճ, բայց բովանդակալից ժամանակաշրջան։ Հենց 1940-ական թվականներից տարբեր ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններից սկիզբ են առնում արդեն պատկառելի տարիքով գիտնականին զանազան եղանակներով իրենց աշխատանքների մեջ ներգրավելու տարբեր առաջարկները։